«Մանչեսթեր Յունայթեդը» «Սաութհեմպտոնի» առաջատարներ Լյուկ Շոուին և Ադամ Լալանային գնելու համար պատրաստվում է գրավիչ առաջարկ անել:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Դևիդ Մոյեսը կարող է տրանսֆերային բյուջեի զգալի մասը ծախսել Անգլիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներին գնելու համար:
20 մլն ֆունտ գնահատվող Շոուն և Լալանան, ում տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն ֆունտ, փայլուն են անցկացնում ընթացիկ մրցաշրջանը և Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու լավ շանս ունեն:
Նշենք, որ Շոուի տրանսֆերին կարող է խանգարել «Շելսին», որը վաղուց է ցանկանում ձեռք բերել երիտասարդ անգլիացուն: