«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմի մրցակիցներ «Չելսին» և «Լիվերպուլը» դեռ միավորներ կկորցնեն:
Այս պահին «քաղաքայինները» «Լիվերպուլից» հետ են 3 միավորով, իսկ «Չելսիից» նրան բաժանում է 1 միավոր: Որպեսզի «Սիթին» միանա պայքարին, անհրաժեշտ է, որ մրցակիցները միավորներ կորցնեն:
-Ես վստահ եմ, որ նրանք դեռ միավորներ կկորցնեն: Ինչպես մենք վերջին խաղում միավոր կորցրեցինք, այնպես էլ նրանք սխալներ թույլ կտան:
Մենք դեռ խաղարկելու ենք 15 միավոր և հուսով ենք, որ կվաստակենք առավելագույնը և մրցաշրջանի ավարտին կտեսնենք, թե որ ակումբը կնվաճի տիտղոսը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Պելեգրինին: