Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի այսօրվա վերջին խաղում միմյանց էին հանդիպել գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» և 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Էվերթոնը»:
Այս դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին մերսիսայդցիները՝ հաղթելով 2:0 հաշվով: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Նախ 11 մետրանոց հարվածով «Էվերթոնին» առաջ մղեց Լեյթոն Բեյնսը, ապա 43-րդ րոպեին Կևին Միրալյասը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո Ռոբերտո Մարտինեսի թիմը շարունակում է պահպանել լավագույն քառյակում տեղ գտնելու շանսերը:
Գոլեր. Բեյնս՝ 28ր (11մ), Միրալյաս՝ 43ր: