Մարկ Կլատենբուրգը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից արդարացվելուց հետո միանգամից երկու առաջադրանք ստացավ:
Կլատենբուրգը, ով բաց էր թողել Պրեմիեր Լիգայի վերջին չորս տուրը, կլինի «Տոտենհեմ» – «Վեստ Հեմ» խաղի չորրորդ պաշտոնյան: Իսկ արդեն չորեքշաբթի կայանալիք «Սաութհեմպտոն» – «Նորվիչ» խաղում 37-ամյա Կլատենբուրգը կլինի գլխավոր մրցավար:
Ակնհայտ է, որ ապագայում Կլատենբուրգը չի դատի «Չելսիի» մասնակցությամբ խաղերը: