«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռոն Ատկինսոնը կարծում է, որ Դևիդ Մոյեսը կարող էր երկրորդ տարին աշխատել «Յունայթեդում», եթե չպարտվեր «Էվերթոնին»:
Նախորդ շաբաթ «կարմիր սատանաները» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտվեցին աղյուսակում իրենցից բարձր տեղ զբաղեցնող «Էվերթոնին»: «Յունայթեդն» այդ խաղում պարզապես ոչինչ չկարողացավ անել:
-Ես չեմ կարծում, որ մինչև կիրակի օրը դա պլանավորված էր: Ես մտածում էի, որ նա հաջորդ մրցաշրջանում նույնպես կմարզի «Յունայթեդը»: Այդ որոշման վրա ազդեց «Էվերթոնի» դեմ խաղը, որից հետո պարզ դարձավ, որ ակումբում Մոյեսի ժամանակն ավարտվել է,- ասել է Ատկինսոնը: talkSPORT