«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված մարզիչ Դևիդ Մոյեսը պայմանագրի վաղաժամ խզման համար ակումբից, որպես փոխհատուցում, կստանա 7 մլն ֆունտ:
Մոյեսը «Օլդ Թրաֆորդում» աշխատեց 10 ամիս: Նրա գլխավորությամբ գործող չեմպիոնը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ կարողացավ վաստակել ընդամենը 57 միավոր: «Յունայթեդում» Մոյեսի վերջին խաղը դարձավ «Էվերթոնի» դեմ կիրակի օրը կայացած խաղը, որում «կարմիր սատանաները» պարտվեցին 2:0 հաշվով:
The Telegraph-ի հաղորդմամբ, Մոյեսը, ով այսօր նշում է իր ծննդյան 51-ամյակը, հիասթափված է, որ ակումբն իրեն ավելի երկար ժամանակ չտվեց: Սակայն փոխարենը շոտլանդացի մարզիչն ակումբից, որպես փոխհատուցում, կստանա 7 մլն ֆունտ: