«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հերքել «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Լոիկ Ռեմիի նկատմամբ ունեցած հետարքրքրության մասին լուրերը:
Ֆրանսիացի հարձակվողն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ: Անձամբ Ռեմին չի թաքցնում, որ մտադիր է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ ակումբում:
Որոշ ժամանակ առաջ լուրեր հայտնվեցին, որ Վենգերը ցանկանում է գնել իր հայրենակցին: Ֆրանսիացի մարզիչն այդ լուրը չհաստատեց, սակայն նաև չհերքեց:
-Նա լավ հարձակվող է, սակայն այս պահին մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի ավարտի, այլ ոչ թե հարձակվող գնելու վրա,- ասել է Վենգերը: Sky Sports