«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի գործակալը հերքել է այն լուրերն, ըստ որոնց նիգերիացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել «Ինտերում»:
27-ամյա Միկելը գործնականում դադարել է տեղ գտնել Ժոզե Մոուրինյոյի թիմում, երբ հունվարին «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձավ Նեմանյա Մատիչը:
-Ինչքանով ինձ է հայտնի, նման բան չկա: Դրանք ընդամենը լուրեր են: Նախորդ մրցաշրջանում էլ նման մի իրավիճակ կար, երբ նրան ուղարկում էին «Գալաթասարայ»: Միկելը մարտիկ է, և նա ցանկանում է մնալ «Չելսիում» և պայքարել իր տեղի համար,- ասել է գործակալ Օլանտունջի Ջոն Շիտուն: The Daily Times