Հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հաստատել է, որ ակումբը գլխավորելու առաջարկ է ստացել «Տոտտենհեմից»:
Նախորդ շաբաթ 43-ամյա հոլանդացին «Այաքսի» հետ չորրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը: Այժմ Ֆրանկը լրջորեն մտածում է իր կարիերայում առաջ քայլ անելու մասին:
-Ես առաջարկ եմ ստացել «Տոտտենհեմից»: Առաջնության վերջին խաղից հետո ես կմտածեմ դրա մասին: Ես կխոսեմ նրանց հետ, կտեսնեմ թե ինչ են ասում: Ես ինձ տեսնում եմ «Տոտտենհեմում»,- ասել է Դե Բուրը: Daily Mirror