Այսօր Մանչեսթեր քաղաքում, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի մոտ տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի բրոնզե արձանի բացումը:
Արձանի հանդիսավոր բացմանը ներկա էին 2,5 հզր երկրպագուներ, ինչպես նաև Ֆերգյուսոնի նախկին և ներկայիս ֆուտբոլիստները, որոնց թվում էին Ուեյն Ռունին, Ռոբին Վան Պերսին, Էրիկ Կանտոնան, Ռուդ Վան Նիստերլոյը, Պետեր Շմեյխելը և Օլե Գունար Սուլշերը:
Ֆերգյուսոնը «կարմիր սատանաներին» մարզում է արդեն 26 տարի և մտադիր է շարունակել իր գործը այնքան ժամանակ, ինչքան առաջողությունը հնարավորություն տա: Մեկ տարի առաջ «Յունայթեդը» իր մարզչի անունով կոչեց «Օլդ Թրաֆորդի» մի տրիբունան: Իսկ այժմ Ֆերգյուսոնի պատվին արձան է կանգնեցնում:
-Ես շատ երջանիկ եմ: Սովորաբար մարդկանց մահից հետո են արձան կանգնեցնում: Ես ապրում եմ մահից երկար,- MUTV-ի եթերում ասել Ֆերգյուսոնը: