«Չելսիի» նորանշանակ մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ սպասում է հաջորդ ամառ թիմի վետերաններ Ֆրենկ Լեմպարդի և Էշլի Քոուլի հեռանալուն:
Լեմպարդի և Քոուլի պայմանագիրը «Չելսիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Իդեպ, այդ ժամանակ կլրանա նաև Բենիտեսի պայմանագիրը:
Դի Մատեոն միշտ դվժարանում էր ասել, թե ինչ վիճակում է գտնվում ֆուտբոլիստների պայմանագրի շուրջ բանակցությունները, սակայն նա ցանկանում էր պահել երկուսին էլ:
«Չելսին» իր վետերաններին կառաջարկի 12 ամսվա պայմանագիր, որը չի գոհացնում ֆուտբոլիստներին: Հետևաբար նրանք «Չելսիից» կհեռանան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: The Guardian