«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իրեն կհաջողվի ակումբին ցույց տալ իր իրական արժեքը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Ֆելայնիին 27.5 մլն ֆունտով «Էվերթոնից» գնեցին ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը: Իսկ արդեն հոկտեմբերին Ֆելայնին, ով ընդամենը երեք անգամ էր հայտնվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում, ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով երկար ժամանակ դաշտ դուրս չէր գալիս:
-Լավ խաղալու համար անհրաժեշտ է, որ ես առողջ լինեմ: Անգամ վնասվածքով ես կարող եմ խաղալ, սակայն իմ մարզավիճակն այդպիսին չէ: Ես վնասվածք ունեի երեք ամիս և դա ծանր շրջան էր: Երբ դու գալիս ես նոր ակումբ, ցանկանում ես խաղալ, ցանկանում ես մնալ թիմում, և եթե դու չես կարող խաղալ, ապա քեզ համար դժվար է լինում հետևել թիմին:
Հաջորդ մրցաշրջանում ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ,- ասել է Ֆելայնին: The Telegraph