«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկը հայտնել է, որ հարձակվող Վիլֆրիդ Բոնին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի ակումբը:
«Սանդերլենդի» դեմ խաղում (1:3) 25-ամյա իվուարցու խփած հաղթական գոլն 25-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Որոշ լուրերի համաձայն, Բոնին իր այդ արդյունավետությամբ հայտնվել է մի շարք մեծ ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն Մոնկը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմի առաջատարին պահի «Լիբերթիում»:
-Ամեն ինչ շատ պարզ է. Նա չի հեռանա: Մենք ցանկանում ենք Բոնիին պահել այստեղ: Նա մեր ապագայի մի մասն է կազմում: Մենք ցանկանում ենք նրա հետ առաջ գնալ և նրա օգնությամբ թիմ կառուցել: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց,- ասել է Մոնկը: BBC