«Հալլ Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ «Արսենալը» ոչ մի խնդիր չունի կազմի հետ կապված: Որոշակի կասկածներ կան միայն Թոմաս Վերմալենի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հետ կապված:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով, շաբաթ օրը «Ուեմբլիում» կայանալիք խաղին պատրաստ են հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներն՝ այդ թվում Ջեկ Ուիլշերը:
-Բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին «Նորվիչի» դեմ խաղին, շաբաթ օրը մեր տրամադրության տակ կլինեն: Որոշակի կասկածներ կան Չեմբերլենի և Վերմալենի հետ կապված, սակայն վաղը ամեն ինչ պարզ կդառնա:
Ջեկ Ուիլշերն այս շաբաթ լավ է մարզվել: Նա 30 րոպե մասնակցեց «Նորվիչի» դեմ խաղին և իրեն լավ է զգում: Ինչ վերաբերվում է կազմին, ապա դեռ չեմ որոշել,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Times-ը: