Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր առաջնության հետնապահ «ՔՊՌ»-ին, ով խաղին ներկացել էր նորանշանակ մարզիչ Հարի Ռեդնապի հետ: Չնայած Հարին խաղին հետևում էր տրիբունայից, սակայն «ռեյնջերների» խաղում նկատվում էր անգլիացի մասնագետի խաղային ձեռագիրը:
Առաջին գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում և որքան էլ զարմանլի է «ՔՊՌ»-ի կատարմամբ: 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Մաքքին: «Մանկունյանցիները» 64-րդ րոպեին պատսխանեցին Ջոննի Էվանսի գոլով: Իսկ չորս րոպե հետո «կարմիր սատանաները» առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Դարրեն Ֆլետչերը: Իսկ 3 րոպե հետո ֆոխարինման մտած Խավիեր Էրնանդեսը մեծացրեց «Յունայթեդի» առավելությունը՝ 3:1 :
Գոլեր. Ջեյմի Մաքքի՝ 52ր, Ջոննի Էվանս՝ 64ր, Դարրեն Ֆլետչեր՝68ր, Չիչարիտո՝ 71ր