Պրեմիեր Լիգայի նորեկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտի հետ պայմանագիր ստորագրելուն:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Լեսկոտը, ում պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանա հունիսին, լավ առաջարկ ուներ «Գալաթասարայից», սակայն որոշեց մնալ Պրեմիեր Լիգայում: 31-ամյա անգլիացին բանակցում էր նաև «Վեստ Հեմի» հետ, սակայն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ աշխատավարձի հարցում:
ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Լեսկոտից բացի ցանկանում է պայմանագիր ստորագրել «Վուլվերհեմպտոնի» 30-ամյա հարձակվող Քևին Դոյլի հետ, ով անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց լոնդոնյան ակումբում: