Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հղում անելով իր գերմանական աղբյուրին, «Բավարիան» հետքարքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովի ծառայություններով:
Չնայած, որ սերբ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 44 խաղ անցկացրեց «քաղաքայինների» կազմում և հիմնական կազմում իր տեղի համար մղվող պայքարում հաղթեց Գաել Կլիշիին, շատ է խոսվում նրա տրանսֆերի մասին, մասնավորապես նշվում են Ա Սերիայում հանդես եկող «Յուվենտուսի», և «Ռոմայի» անունները:
Իտալական այս ակումբներից բացի Ալեքսանդրով հետաքրքրվում է նաև «Բավարիան»: Չի բացառվում, որ «Սիթին» կմտածի Կոլարովին վաճառելու մասին, քանի որ նրա ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն հաջորդ ամռանը:
Ավելացնենք, որ Կոլարովը 2010թ-ին 19 մլն ֆունտով «Էթիհադ» տեղափոխվեց «Լացիոյից»: