Անգլիայի ազգային հավաքականը ժամանել է Ռիո-դե-Ժանեյրո, որտեղ էլ կլինի աշխարհի առաջնության ժամանակ:
Երեկ Հոնդուրասի հավաքականի հետ ոչ ոքի խաղալուց հետո անգլիացիները Ֆլորիդայից ուղևորվեցին Ռիո: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, երկար թռիչքից հետո Ռոյ Հոջսոնի սաներն այսօրվա մնացած մասը կհանգստանան, իսկ վաղվանից կվեսրսկեն մարզումները:
Նշենք, որ արդեն հինգշաբթի օրը հավաքականը կմեկնի Մանաուս, որտեղ «Ամազոնիա» մարզադաշտում կանցկացնի խմբային փուլի առաջին խաղը՝ Իտալիայի հետ: Անգլիացիների պաշտպաններ Ֆիլ Ջագելկան և Գլեն Ջոնսոնն արդեն հասցրել են թվիթերյան իրենց էջերի միջոցով կիսվել տպավորություններով:
Անգլիայի ազգային հավաքականի հյուրանոցը.