• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն վստահ է, որ մինչև ուրբաթ Ֆաբրեգասը կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ

Սեսկ Ֆաբրեգաս«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միանգամայն վստահ է, որ առաջիկա օրերին իր թիմին կմիանա «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մոուրինյոն հուսով է, որ շատ կարճ ժամանակում կողմերը կհամաձայնեցնեն վերջին դետալները: Մոուրինյոն ցանկանում է, որ «Չելսին» պաշտոնական հայտարարությունն անի մինչև ուրբաթ օրը, երբ Իսպանիայի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի 2014թ-ի առաջնությունում իր առաջին հանդիպումը՝ Հոլանդիայի ընտրանու հետ: Նախատեսված է այս ժամանակահատվածում ավարտին հասցնել նաև Դիեգո Կոստայի տրանսֆերը:

Սպասվում է, որ Ֆաբրեգասը «Չելսի» կտեղափոխվի 28 մլն ֆունտով, իսկ Կոստան՝ 32 մլն ֆունտով: