Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը քննարկում է «Միլանից» և «Բարսելոնայից» ստացած առաջարկները:
Փորձառու Քոուլը, ով անցած ամիս հայտնեց Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, արդեն հասցրել է հրաժեշտ տալ նաև «Չելսիին» և չի սպասում նոր պայմանագրի առաջարկին: Քոուլն առաջարկներ ունի «Բարսելոնայից» և «Միլանից», որոնց նոր մարզիչները Էշլիին խոստացել են տեղ թիմի մեկնարկային կազմում:
Ավելացնենք, որ Քոուլը «Չելսիում» էր 2006 թվականից: Այդ ընթացքում անգլիացի պաշտպանը լոնդոնյան ակումբում մասնակցել է 229 խաղի՝ դառնալով 7 գոլի հեղինակ: