Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը կարծում է, որ եթե Ռոյ Հոջսոնը լիներ արտասահմանցի, ապա արդեն հեռացված կլիներ զբաղեցրած պաշտոնից:
Չնայած Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում «երեք առյուծների» ձախողմանը, Հոջսոնն արդեն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայից աշխատանքը շարունակելու երաշխիք է ստացել: Հենց Ռոյի գլխավորությամբ Անգլիան կմասնակցի Եվրո2016-ի որակավորման փուլին:
-Ես գիտեմ, որ եթե լինեի նրա փոխարեն, արդեն հեռացված կլինեի: Ես վստահ եմ, որ եթե նրա փոխարեն արտասահմանցի որևէ մեկը լիներ, ապա միանգամից կհեռացվեր:
Չեմ հասկանում, թե ինչու այժմ հավաքականից սպասելիքները քիչ են: Երեք առաջնություններում, որտեղ ես էի մասնակցում, մարդիկ եզրափակիչ էին սպասում: Եվ երբ մենք հասնում էինք 1/4 եզրափակիչ, ապա դա բավարար չէր համարվում:
Այսօր երևում է, որ 1/4 եզրափակիչը լավ ձեռքբերում կլիներ: Ամեն դեպքում, ես չեմ մտածում, որ հավաքականում շատ բան է փոխվել,- ասել է Էրիկսոնը: The Telegraph