Պրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթերն» իր ավագ Ուես Մորգանի պայմանագիրը երկարաձգել է 3 տարով:
30-ամյա պաշտպանը 2012թ-ի հունվարին «Նոթինգհեմից» տեղափոխվելուց հետո «Լեսթերի» առանցքային ֆուտբոլիստներից է համարվում: Ճամայկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը, սակայն «Քինգ Փաուերի» ակումբը որոշեց նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ պարգևատրել իր ավագին:
-Ես ուրախ եմ իմ ապագան այս ակումբի հետ կապելու համար: Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճելը թիմային խաղի արդյունքն էր, և Չեմպիոնշիփի գավաթը գլխավորևում պահելն իմ համար հպարտության պահ էր: Անհամբերությամբ սպասում եմ Պրեմիեր Լիգայում մեր առաջին խաղին,- ասել է Մորգանը: