«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը 13-րդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո նշել է, որ երկրպագուները միանշանակ չընդունեցին Բենիտեսի նշանակումը:
-Ցավոք դուք չեք կարող փոխել պատմությունը: Ոչ մեկ չի կարող իմանալ թե ինչ կլինի ապագայում: Այո, Բենիտեսը եղել է «Լիվերպուլի» մարզիչը: Ակնհայտ է, որ դա երկրպագուների մոտ կարևոր հանգամանք է, չէ որ մեր ակումբների միջև մեծ մրցակցություն կա:
Բայց հիմա Բենիստեսը այստեղ է որպեսզի ինչ-որ բան փոխի և թիմին տանի դեպի հաղթանակներ: Նա պետք է հնարավորություն ստանա,- Չեխի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: