Ուրբաթ օրը «Տոտտենհեմը» քաղաքային իշխանություններից «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ նոր մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել:
Լոնդոնցիների ներկայիս տնային մարզադաշտն ունի 36,240 նստատեղ և զարմանալի չէ «Տոտտենհեմի» նոր ամիբիցիաները: «Տոտտենհեմը» վաղուց էր մտածում նոր մարզադաշտի մասին, անգամ փորձ կատարեց 99 տարով վարձակալել Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտը, որն արդյունքում բաժին հասավ «Վեստ Հեմին»:
Նոր մարզադաշտը, որը պատրաստ կլինի 2017թ-ին, կկարողանա ընդունել մինչև 56,250 երկրպագու: Sky Sports