«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին, ծխելու պատճառով սպասվում է հերթական նկատողությունն իր մարզիչ Արսեն Վենգերի կողմից:
Նախորդ մրցաշրջանում Վենգերը բացահայտ քննադատեց իր սանին, ում նկատել էին հասարակական վայրում ծխելու ժամանակ: Պետք է ասել, որ Ջեկն ընդունեց քննադատությունները և խոստացավ հրաժարվել իր այդ սովորությունից:
Սակայն 22-ամյա «զինագործը» չկարողացավ պահել իր խոստումը: Երեկ հրապարակվեցին Ուիլշերի և հավաքականում իր թիմակից Ջո Հարտի Լաս-Վեգասյան հանգստից լուսանկարներ: Ինչպես երևում է, հանգստից վերադառնալուց հետո նրան լուրջ խոսակցություն է սպասվում Արսեն Վենգերի հետ:
Ավելացնենք, որ երիտասարդ Ուիլշերը երկու երեխաների հայր է: