Տրանսֆերային այս պատտուհանի ընթացքում «Տոտտենհեմի» գլխավոր ձեռքբերումը կարող է դառնալ Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Անտուան Գրիզմանը:
Մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» վաճառեց Գարեթ Բեյլին, և չնայած մի քանի տրանսֆերների, չկարողացավ նրան փոխարինող գտնել: Թիմի նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստվում է լուծել այդ խնդիրը:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ, «Տոտտենհեմն» արդեն առաջարկ է արել Գրիզմանի համար, սակայն իսպանական ակումբից հայտնել են, որ իրենց աստղին բաց կթողնեն միայն 25 մլն ֆունտի դիմաց:
Անձամբ Անտուանը չի թաքցնում նոր մակարդակով հանդես գալու իր ցանկությունը: 23-ամյա ֆրանսիացով հետաքրքրված են նաև «Մոնակոն» և «Չելսին», որոնք պատրաստ են Գրիզմանին ավելի բարձր աշխատավարձ և Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն առաջարկել:
«Տոտտենհեմը» հուսով է, որ իր դերը կունենա դարպասապահ Ուգո Լյորիսը, ով 2 շաբաթ առաջ 5 տարով երկարաձգեց պայմանագիրը և ով Գրիզմանի ավագն է Ֆրանսիայի ազգային հավաքականում: «Տոտտենհեմը» հնարավոր է գնի նաև մեկ այլ ֆրանսիացու՝ «Սաութեհմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինին: