«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Քարդիֆ Սիթիի» ավագ Սթիվեն Կոլկերի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 8 մլն ֆունտ:
«Տոտտենհեմի» սանը «Լոֆտուս Ռոուդում» կաշխատի իր նախկին մարզիչ Հարի Ռեդնապի հետ: Կոլկերը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտտենհեմից» տեղափոխվեց Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆ» և դարձավ ուելսյան այդ ակումբի ավագը:
Երիտասարդ Կոլկերն պաշտպանության կենտրոնում իր վստահ խաղի շնորհիվ հայտնվել էր մի շարք ակումբների, այդ թվում «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում: Սակայն հենց ՔՊՌ-ին հաջողվեց Կոլկերին վերադարձնել Պրեմիեր Լիգա: