«Չելսին» պաշտոնապես հայտնել է Դիդիե Դրոգբայի վերադարձի մասին: Իվուարցի հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ 12 ամսվա պայմանագիր է ստորագրել:
«Կապույտների» հետ Չեմպիոնների Լիգան հաղթելուց երկու տարի հետո 36-ամյա Դրոգբան որոշեց վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ», որտեղ ութ մրցաշրջան է անցկացրել:
Դրոգբան «Չելսիի» հետո հաղթել է ոչ միայն Չեմպիոնների Լիգան, այլ նաև երեք անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, չորս անգամ Անգլիայի գավաթակիր և երկու անգամ Լիգայի գավաթակիր: Լոնդոնից հեռանալուց հետո Դիդիեն խաղացել է «Շանհայ Շենհուայում» և «Գալաթասարայում»:
-Դա հեշտ որոշում էր, քանի որ չէի կարող հրաժարվել Ժոզեի հետ կրկին աշխատելու հնարավորությունից: Բոլորն էլ գիտեն, որ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այս ակումբի նկատմամբ, որտեղ ինձ զգում եմ, ինչպես տանը,- ասել է Դրոգբան: