«Չելսիի» ձախ պաշտպան Ռայան Բերտրանը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Սաութհեմպտոնում»: Այս մասին հաղորդում է «սրբերի» պաշտոնական կայքը:
«Սեյնթ-Մերիում» Բերտրանը կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Լյուկ Շոուին: Ռայանը չէր թաքցնում, որ ցանկանում է աշխատել «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ:
-Ինձ համար սա ֆանտաստիկ հնարավորություն է: Ակումբը ճիշտ ուղղով է ընթանում: Մարզչի անունն ամեն ինչ ասում է, և ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրա թիմում: Կարծում եմ՝ ես դեռ ցույց չեմ տվել այն ամենն, ինչին ընդունակ եմ,- ասել է Բերտրանը: