«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մոտ է վարձավճարով «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
36-ամյա Լեմպարդը մեկ շաբաթ առաջ պայմանագիր ստորագրեց «Նյու-Յորք Սիթիի» հետ: Սակայն այդ ակումբը ՄԼՍ-ում կխաղա միայն 2015թ-ի մարտից:
Խոսվում էր, որ մինչև գարուն Լեմպարդը Դավիդ Վիլյայի օրինակով կխաղա «Սիթիի» մեկ այլ ակումբ ավստրալիական «Մելբուռն Սիթիում», սակայն երեկ տեղեկություն հայտնվեց, որ Լեմպարդը պատրաստ է մնալ Պրեմիեր Լիգայում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Լեմպարդը կարող է խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Այստեղ Ֆրենկը կկարողանա պահպանել իր մարզավիճակը՝ հանդես գալով Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: