«Նյուքասլ Յունայթեդն» ավարտին է հասցրել «Նոթինգհեմ Ֆորեստի» երկու ֆուտբոլիստների տրանսֆերները: «Կաչաղակները» գնել են պաշտպան Ջամալ Լասելսին և դարպասապահ Կարլ Դարլոուին:
20-ամյա Լասելսը և 23-ամյա Դարլոուն հայտնվել էին Պրեմիեր Լիգայի մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն նրանցից ավելի արագ գտնվեց «Նյուքասլը»: Ալան Պարդյուի թիմն այսօր հաստատել է երկու ֆուտբոլիստների տեղափոխությունը:
-Սա իսկական հաջողություն է մեզ համար, քանի որ մենք պայմանագիր ենք ստորագրել անգլիական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից երկուսի հետ: Ջամալը և Կարլը մեր թիմի համար կարևոր ֆուտբոլիստներ կլինեն:
Նրանք վերջին երկու տարիների ընթացքում իրենց լավ են դրսևորել Չեմպիոնշիփում, և ես չեմ կասկածում, որ նրանք կհասնեն Պրեմիեր Լիգայի մակարդակին,- ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: