«Տոտտենհեմը» պատրաստ է առաջարկություններ լսել միանգամից 11 ֆուտբոլիստների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և նախագահ Դանիել Լևին եկել են այն մտքին, որ թիմի ֆուտբոլիստների քանակը պետք է հասցնել 25-ի:
Այս պարագայում, տրանսֆերային պատուհանի վերջին երկուսուկես շաբաթների ընթացքում շատ ֆուտբոլիստներ ստիպված կլինեն լքել «Ուայթ Հարթ Լեյնը»:
Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» պատրաստ է բաց թողնել Մայքլ Դոուսոնին, Բենու Ասու-Էկոտոյին, Քայլ Նոթոնին, Վլադ Կիրիկեշին, Սանդրոյին, Էթիեն Կապուին, Մուսա Դեմբելեին, Անդրոս Թաունսենդին, Ահարոն Լենոնին, Նասեր Շադլիին և Ռոբերտո Սոլդադոյին:
Այս ֆուտբոլիստներից բաժանվելը, որոնք չեն մտնում Պեչտենոյի խաղային պլանների մեջ, տեղ կազատի նորեկների համար: «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակներից է Մաթեո Մուսակոն՝ «Վիլյառեալից», Տոբի Ալդերվեյրելդը՝ «Ատլետիկոյից», Մորգան Շնայդերլենը՝ «Սաութհեմպտոնից, Մեմֆիս Դեպայը՝ ՊՍՎ-ից և Լոիկ Ռեմին՝ ՔՊՌ-ից: