«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Նապոլիի» հարձակվող Էդուարդո Վարգասին մեկ տարով վարձակալելու մասին:
Վարգասը, ով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մասնակցեց Չիլիի հավաքականի բոլոր չորս խաղերին և իսպանացիների դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, «Լոֆտոս Ռոուդում» միացավ իր հայրենակից Մաուրիսիո Իսլային, ով տեղափոխվել էր «Յուվենտուսից»:
24-ամյա Վարգասը լոնդոնյան ակումբում կխաղա 24 համարի մարզաշապիկով: Էդուարդոյի նորամուտը կարող է լինել Պրեմիեր Լիգայի արդեն հաջորդ տորում, երբ «ռեյնջերները» լոնդոնյան դերբիում կմրցեն «Տոտտենհեմի» հետ:
-Էդուարդոն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա շատ ունիվերսալ է: Նա լավ տպավորություն թողեց աշխարհի առաջնության ժամանակ,- ասել է Հարի Ռեդնապը: