• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օսկար. «Մենք պետք է հաղթենք «Ֆուլհեմին»

Օսկար«Ազնվականների» բրազիլիացի կիսապաշտպանը մարտական է տրամադրված «Ֆուլհեմի» հետ խաղին.

-Շատ հաճելի է մասնակցել լոնդոնյան դերբիին: Ֆուլհեմի հետ խաղը շատ կարևոր է մեզ համար: Եթե «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին կարելի է համարել դրական արդյունք, ապա այս խաղում մեզ միայն հաղթանակ է պետք: Մեզ պետք է այդ երեք միավորը, որպեսզի շարունակենք մնալ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Այս պահից սկսած պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Օսկարը:

Հիշեցնենք, որ այժմ «Չելսին» վաստակած 25 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում: