«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հաստատել է, որ իր ակումբին հաջողվել է «Տոտտենհեմի» հետ համաձայնության գալ Մայքլ Դոուսոնի տրանսֆերի հարցում:
Լուրերի համաձայն, լոնդոնյան ակումբը շատ մոտ է «Սևիլյայի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին գնելուն, ով կփոխարինի 30-ամյա Դոուսոնին:
-Ես փորձում եմ ևս երկու-երեք ֆուտբոլիստի հրավիրել, և մեկի տրանսֆերն ավարտին հասցնելուն մոտ ենք: Դա Մայքլ Դոուսոնն է: Գործնականում ամեն ինչ համաձայնեցված է: Հոսով եմ՝ տրանսֆերը կկայանա,- ասել է Բրյուսը: The Guardian