«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառել է իր թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկուն վաճառելը, քանի որ երկար ժամանակով շարքից դուրս է եկել Օլիվյե Ժիրուն:
Լուրերի համաձայն, Ժիրուն ոտքի կոտրվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք ամիս: Վենգերը զգուշանում է վատագույնից:
-Օլիվյեն չի մասնակցի «Բեշիկթաշի» դեմ խաղին, նա մասնագետների մոտ զննում է անցնում, որից հետո պարզ կդառնա նրա բացակայության ժամկետը:
Հնարավոր է, որ նա երկար ժամանակով է շարքից դուրս եկել: Վաղը պարզ կլինի: Ինչ վերաբերվում է Պոդոլսկուն, ապա նա վաղվա խաղի հայտացուցակում կլինի և կմնա մեզ հետ,- ասել է Վենգերը: The Telegraph