Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Աստոն Վիլլան» հյուրընկալել էր «Հալլ Սիթիին»:
Պոլ Լամբերտի սաները 2-1 հաշվով առավելության հասան «վագրերի» նկատմամբ: Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Գաբրիել Ագբոնլահորը և Անդրեաս Վեյմանը: Սթիվ Բրյուսի թիմի միակ գոլը խփեց Նիկիցա Ելավիչը:
Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան»՝ վաստակած 7 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Ագբոնլահոր՝ 14ր,Վեյման՝ 36ր, Ելավիչ՝ 74ր: