Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Հալլ Սիթիին» հաջողվեց մեկ տարի ժամկետով վարձակալել «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային:
Երկուշաբթի օրը «վագրերը» ոչ միայն կարողացան իրենց համար տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել՝ 9,5 մլն ֆունտով գնելով Աբել Էրնանդեսին, այլ նաև վարձակալեցին երկու փայլուն հարձակվողական ոճի ֆուտբոլիստների:
«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսից հետո Սթիվ Բրյուսի թիմը ձեռք բերեց 27-ամյա Բեն Արֆայի մեկ տարվա տրանսֆերը, ով «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի հետ ունեցած տարաձայնության պատճառով «Սեյնտ Ջեյմս Պարկում» բավարար խաղային ժամանակ չէր ստանում:
-Սա սուպերձեռքբերում էր մեր ակումբի համար: Նա մեր հարձակմանը նոր փայլ կհաղորդի,- ասել է Բրյուսը: