«Արսենալը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին 16 մլն ֆունտով գնելու մասին:
23-ամյա Ուելբեքը տեղ չգտավ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններում, ինչի պատճառով էլ որոշեց ընդունել «զինագործների» առաջարկը:
2008թ-ին «Յունայթեդում» իր նորամուտը նշած Ուելբեքն այդ ակումբում մասնակցել է 90 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ: Անգլիայի ազգային հավաքականում Դենին անցկացրել է 25 խաղ, այդ թվում մասնակցությունը Եվրո-2012թ-ին և ԱԱ2014-ին: Ուելբեքը լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: