«Արսենալը» շարունակում է մտածել նոր դարպասապահի մասին, ով կփոխարինի անկայուն խաղով աչքի ընկնող Վոյցեխ Շեսնիին:
Հայտնի է, որ Արսեն Վենգերը ցանկանում էր այդ հարցը լուծել դեռ անցած ամառ, սակայն նրա ուշադրության կենտրոնում հայտնված Ժուլիո Սեզարը և Ուգո Լյորիսը տեղափոխվեցին լոնդոնյան այլ ակումբներ: Սեզարը՝ «ՔՊՌ», իսկ Լյորիսը՝ «Տոտենհեմ»:
Վենգերի կարծիքով ոչ Վիտո Մանոննեն և ոչ էլ Վոյցեխ Շեսնին չեն կարողանում ցուցադրել այն խաղը, որ թիմին կբավականացնի պայքարել լավագույն քառյակի համար:
Լուրերի համաձայն Վենգերը դարպասապահների ցուցակ ունի, որոնք կարող են փոխարինել Շեսնիին: Ֆրանսիացի մարզչի ուշադրության կենտրոնում են Պեպե Ռեյնան, Միխել Վորմը և Թոմաս Սորենսենը:
Ակնհայտ է, որ այս դարպասապահներից որևէ մեկի տեղափոխությունը «Էմիրեյթս» կվտանգի եթե ոչ Շեսնիի ապա Վիտո Մանոննեի կամ Լուկաշ Ֆաբիանսկիի կարիերան «Արսենալում»: Goal