Մադրիդի «Ռեալի» աստղ Գարեթ Բեյլը չի բացառում, որ իր կարիերայի որոշակի փուլում կվերադառնա «Տոտտենհեմ»:
Հենց «Տոտտենհեմում» Բեյլն իր համար անուն ստեղծեց, իսկ անցած ամառ 80 մլն ֆունտով տեղափոխվեց «Ռեալ»: 25-ամյա ուելսցին խոստովանել է, որ «Տոտտենհեմն» իր համար կմնա յուրահատուկ ակումբ:
-Ես երբեք չեմ մոռանա «Ուայթ Հարթ Լեյնի» փառահեղ եվրոգավաթային երեկոները: Դա զարմանալի էր: «Տոտտենհեմն» իմ սրտում միշտ կարևոր տեղ կունենա: Հուսով եմ, որ երկրպագուները դեռ սիրում են ինձ: Երբեք չես իմանա, թե ինչ կսացվի: Հնարավոր է, որ մի օր վերադառնամ այնտեղ,- ասել է Բեյլը: BT Sport