«Յուվենտուսի» հարձակվող Ալեսանդրո Մատրին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թուրինյան ակումբը և կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկում:
Ինֆորմացիայի համաձայն, հարձակվողի ծառայություններով են հետաքրքրված Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», որոնք պատրաստ են վճարել պահանջվող 16 մլն եվրոն: «Զինագործները» Մատրիին ձեռք բերելու համար պատրաստ են «Յուվենտուսին» զիջել նաև Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Յոհան Ջուրուին:
Հիշեցնենք, որ Մատրին «Յուվենտուս» է տեղափոխվել 2011թ-ին «Կալյարիից», մասնակցել է 51 խաղի և խփել 20 գնդակ: La Gazzetta dello Sport