Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Լուի վան Գալի սաները կարողացան դժվարին խաղում 2-1 հաշվով հաղթանակ տանել: Ընդ որում «Յունայթեդը» 59-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, այն բանից հետո, երբ Ուեյն Ռունին կարմիր քարտ ստացավ:
«Մանկունյանցիներից» էլ գոլերի հեղինակ դարձան հարձակվողներ Ռունին և վան Պերսին: Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը՝ վաստակած 8 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Ռունի՝ 5ր, վան Պերսի՝ 22ր, Սախո՝ 37ր:
Հեռացում. Ռունի՝ 59ր: