«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խոստովանել է, որ թիմում իր այդքան սպասված նորամուտի ճանապարհին մեծ աջակցություն ցույց տվեց գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Միայն Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում 19-ամյա Շոուն կարողացավ առաջին անգամ դաշտ դուրս գալ «Յունայթեդի» մարզաշապիկով: Շոուն երախտապարտ է վան Գալին, ով օգնեց դիմանալ այդ սպասմանը, որը կապված էր ազդրի մկանի վնասվածքի հետ:
-Վնասվածքն ինձ մի փոքր հետ թողեց, սակայն վերջին շաբաթների ընթացքում ես քրտնաջան աշխատում եմ և մի քանի անգամ խոսել եմ մարզչի հետ: Նա ինձ մեծ վստահություն է հաղորդել, որը, հուսով եմ, կպահպանվի:
Մեր նպատակն է հաղթել հաջորդ երեք խաղերում, շարունակել լավ խաղ ցուցադրել և միավորներ հավաքել,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շոուն: