«Արսենալի» ավագ Միկել Արտետան պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Իսպանացի կիսապաշտպանն «Էմիրեյթս» է տեղափոխվել երեք տարի առաջ և մինչ այժմ համարվում է Արսեն Վենգերի թիմի անբաժանելի մասը:
Արտետայի ներկայիս պայմանագրով նա դեռ մեկ տարի ունի «Արսենալում», սակայն «զիանգործներն» ևս 12 ամսվա պայմանագիր են առաջարկել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները, և Միկելը հայտնել է նոր պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին: