Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»:
Լուի վան Գալի սաները կարևոր հաղթանակ տարան մերսիսայդյան ակումբի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց «մանկունյանցիների» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: 55-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Սթիվեն Նեյսմիթը:
Սակայն ընդամենը 7 րոպե հետո հաշվի մեջ կրկին առջևում էին «կարմիր սատանաները»: Դի Մարիայի փոխանցումից հետո իր թիմի հաղթական գոլը խփեց Ռադամել Ֆալկաոն: «Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով վաստակած 11 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Դի Մարիա՝ 27ր, Նեյսմիթ՝ 55ր, Ֆալկաո՝ 62ր: