«Նյուքասլ Յունայթեդի» պաշտպան Դարիլ Յանմատը հայտնել է, որ իր թիմը չի ցանկանում, որ Ալան Պարյդուն հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:
Եթե հավատանք շրջանառվող լուրերին, ապա արդեն մի քանի խաղ Պարդյուի ապագան մազից է կախված: Այս պահին կաչաղակները գտնվում են վտանգավոր գոտում և Պրեմիեր Լիգայի այն երկու ակումբներից են, որ առայժմ հաղթանակ չեն տարել:
-Մենք չեն ցանկանում նրա հեռանալը, մենք ցանկանում ենք, որ նա մնա: Մենք պայքարում ենք, որպեսզի նա մնա ակումբում: Պետք չէ ասել, որ մենք չենք պայքարում: Մի փոքր հաջողությունը մեր կողմից լիներ, կարող էինք հաղթել վերջին խաղում,- ասել է Յանմատը: Daily Mirror