«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը հայտնել է, որ ավարտեց կարիերան Գերմանիայի ազգային հավաքականում, որպեսզի շարունակի տիտղոսներ նվաճել ակումբային մակարդակում:
Ազգային հավաքականում 104 խաղ անցկացնելով և այս ամռանը հաղթելով աշխարհի առաջնությունը, Պերը որոշեց կենտրոնանա ակումբի վրա: Անգլիայի գավաթը հաղթելուց հետո Մերտեզակերը ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել:
-Այ մրցաշրջանը շատ ծանր է լինելու, ուստի ես պետք է հանգստանալու հնարավորություն ունենամ և վերականգնեմ ուժերս: Ես ցանկանում եմ ակումբի հետ առաջ շարժվեմ և ցույց տամ, որ դեռ կարող եմ բարելավել խաղս:
Որպես թիմի երկրորդ ավագ, ես այժմ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Զգում եմ, որ փակել եմ մի կարևոր էջ և բացել եմ մեկ այլ կարևորը,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մերտեզակերը: