Գարետ Բեյլը պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», եթե ցանկանում է իրագործել Չեմպիոնների Լիգան հաղթելու իր երազանքը: Այս կարծիքին է արքայական ակումբի ներկայիս կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը վերջերս է տեղափոխվել «Տոտենհեմից»:
-Մենք իրար հետ շատ ենք զրուցում, ու ես գիտեմ, որ նա ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջան խաղա Չեմպիոնների Լիգայում, իսկ մեկ անգամ էլ հաղթել այն: Մադրիդյան ակումբը կարող է դառնալ իսկապես այն ակումբը, որը կիրագործի Բեյլի երազանքը,-ասել է խորվաթ հարձակվողը:
Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Մոդրիչը համեմատել է Ռոնալդուին Բեյլի հետ և կարծիք հայտնել, որ տեղափոխվելու դեպքում արդեն «Ռեալին» ոչ մեկը չի կարող կանգնեցնել:
Այս հայտարարությանն ի պատասխան` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խորհուրդ է տվել Մոդրիչին կենտրոնանալ իր ակումբի վրա և չխառնվել «Տոտենհեմի» գործերին:
-Նա պետք է մտածի «Ատլետիկոյի» հետ խաղի մասին, որովհետև այս ակումբն այժմ գտնվում է ավելի բարձր հորիզոնականում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports.