Գանայի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Մայքլ Էսսիենը վերադարձել է «Չելսի» բուժվելու նպատակով: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը: Էսսիենն այժմ վարձակալությամբ խաղում է Մադրիդի «Ռեալում»: Սակայն «արքայական ակումբը» շարունակում է ժխտել այն լուրերը, թե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել: Ըստ վարձակալության կանոնների` խաղացողը բուժօգննություն պետք է ստանա հենց իր ակումբում:
Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացողն ամենայն հավանականությամբ բաց կթողնի բոլոր խաղերը մինչև տարեվերջ: Նա դաշտ կվերադառնա Նոր տարուց հետո: